Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին, հնարավոր է, վերականգնեն հարաբերությունները: Այս մասին գրում է US Weekly պորտալը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրը:
«Ապահարզանը սառեցվել է: Վերջին մի քանի ամիսներին նրանք ոչինչ չեն ձեռնարկել այդ գործընթացն առաջ տանելու համար, և բոլորին թվում է, որ նրանք չեն էլ պատրաստվում դա անել»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Փիթն ու Ջոլին երեխաներից գաղտնի հանդիպում են: Նշվում էր, որ հարաբերությունների ջերմացման վրա դրական է անդրադարձել այն հանգամանքը, որ Փիթը հրաժարվել է ալկոհոլից:
«Բոլորը կարծում են, որ նրանք նորից կարող են սկսել միասին ապրել: Ես չեմ զարմանա, եթե նրանք հետ կանչեն ապահարզանի փաստաթղթերը և փորձեն ամեն ինչ կարգավորել»,- պարբերականին ասել է զույգի ընկերներից մեկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ