Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում խոսելով ալիեւյան կլանի իշխանավորների մասին, ասաց, որ նրանք իրենց զավակներին չեն ուղարկում բանակ եւ դա հարուցում է Ադրբեջանի հասարակության դժգոհությունը:
Մեր հարցին՝ Հայաստանում նման իրավիճակ չկա՞, որովհետեւ հայ հասարակությունը նույնպես նման հարցադրում ունի մեր իշխանավորների զավակների հետ կապված՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ես, իհարկե, տեղյակ եմ, որ նման հարցեր տալիս են, բայց ընդհանուր առմամբ անհամեմատելի է իրավիճակը: Այնտեղ ընդհանրապես մարդիկ կարող են 4-5 տարի ծառայել ուրիշի տեղը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել: Ալիեւը, ինքը գերագույն գլխավոր հրամանատար լինելով՝ երբեւիցե չի ծառայել, ոչ էլ իր կինը: Կինը դեռ կարող է ասել՝ ես կին եմ, ինչո՞ւ պիտի ծառայեմ, բայց հարց է ծագում՝ ո՞նց կարող է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, որը բոլորին հորդորում է Ղարաբաղը գրավել, բայց թուրը ձեռքին չի ուղարկում իր որդուն: Դե թող ուղարկի, թող ինքը գա, թող իր ամուսնուն ուղարկի, լավ չի չէ՞, որ պատերազմ է, բա կարող է հետը բան պատահել: Այս բոլոր խնդիրները «Իսկանդերը» վեր հանեց, որ պետք էր ժամանակին մտածեին: Իսկ հիմա, երբ որ արդեն կա անմիջական վտանգը, բնական է, որ մարդիկ պետք է սկսեն խոսել»:
Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառելիք С-400 զենիթահրթիռային համալիրների վտանգի եւ մեր Իսկանդերներին դիմակայելու Ադրբեջանի փորձերի մասին Դավիթ Բաբայանի հետ մեր զրույցը՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ