Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թանգարանի առաջնահերթ խնդիրն է վերականգնել Շուշիի պատմության այն հատվածները, որոնք դեռևս լուսաբանված չեն. Շուշիի պատմության թանգարանի վարիչ

Օգոստոս 09,2017 21:21

Շուշի պատմության թանգարանը գործում է արդեն 25 տարի: Այստեղ ցուցադրված են ինչպես Շուշիի տարածքում իրականացված պեղումների ժամանակ գտնված նմուշներ, այնպես էլ բնակիչներից ձեռք բերված հին և պատմական  արժեք ներկայացնող  իրեր: Թանգարանում կարելի է տեսնել  միջնադարյան և, որ ամենակարևորն է շատ ավելի վաղ՝ ուշ բրոնզեդարյան շրջանի գտածոներ:

Aravot.am-ի  հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ Աշոտ Հարությունյանը ասաց, որ այժմ թանգարանի առջև դրված է հետևյալ առաջնահերթ խնդիրը. վերականգնել Շուշիի պատմության այն հատվածները, որոնք դեռևս լուսաբանված չեն:

«Այս առումով մեծ կարևորություն ունեն Շուշիի տարածքում գտնված ուշ բրոնզեդարյան շրջանի գտածոները, որոնք թվագրվում են մ.թ. ա. 12-10 դարերի: Հատկանշական է նաև Շուշի քաղաքային հիվանդանոցի մոտակայքում՝ շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված վաղ քրիստոնեական շրջանի գերեզմանները, որոնք թվագրվում են 5-9-րդ դարերին: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Շուշիի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ շրջանից՝ հակառակ Ադրբեջանի կողմից իրականությունն աղավաղող տարբերակին. իբր մինչև 18-րդ դարը բնակեցված չի եղել՝  քաղաքի հիմնադրումը վերագրվելով Փանահ խանին»,- շեշտում է Ա. Հարությունյանը, և հավելում՝  ադրբեջանցիները խորհրդային տարիները օգտագործել են ի վնաս մեզ և փորձել են թաքցնել ու վերացնել ամեն մի իրեղեն ապացույց:

Անդրադառնալով թանգարանի այցելուներին՝  նշում է, որ ամսվա ընթացքում ունենում են 500-ից ավելի այցելուներ: «Նախորդ տարի ապրիլյան պատերազմը որոշ չափով ազդել էր օտարերկրյա զբոսաշրջիկների այցելություններին, բայց այս տարի նրանց հոսքը դեպի թանգարան դարձյալ աճում է»,- նկատում է թանգարանի վարիչը:

Հատկանշական է, որ զբոսաշրջիկները այցելելով Շուշիի պատմության թանգարան՝ շատ դեպքերում քաղաքի պատմության մասին ունենում են ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկությունները: «Սակայն թանգարանում բազմաթիվ իրեղեն փաստեր Շուշիի պատմության վերաբերյալ նրանց իրականությունն են ապացուցում»,- ընդգծում  է Ա. Հարությունյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031