Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյանը «Հաց բերողի» հուշարձանը տեղադրելու մասին. «Եթե թույլ չտան՝ դա ցույց կտա նրանց տմարդի լինելը» (Տեսանյութ)

Օգոստոս 09,2017 21:01

Այսօր «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օր է, նրա հիշատակին այսօր նրա համախոհները շիրիմին մոմավառություն էին կազմակերպել:

Մինչ մոմավառությունը, Aravot.am-ի հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանն ասաց. «Այսօր  արժանապատվություն խորհրդանշող Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է: Մեկ տարի առաջ բոլորս ճանաչեցինք Արթուր Սարգսյան հայ մարդուն, եւ իր ցավալի, ֆիզիկական կյանքի ավարտից հետո սա նրա առաջին ծննդյան օրն է, ուստի մեր հոգեւոր, բարոյական եւ խղճի պարտքն է այսօր հարգել իր հիշատակը, փառք տալ, որ Արթուր Սարգսյանի նման մարդ է ծնվել:  Բնական է, որ Արթուր Սարգսյանին սիրողները պետք է հավաքվեին իր շիրմի շուրջ եւ մոմավառությամբ հիշեին. սա նվազագույնն է, որ մենք այսօր կարող էինք անել ոչ թե Արթուրի, այլ ապրողների համար, որպեսզի ապրողները վարակվեին Արթուրի բարոյականությամբ»:

Մանրամասներն՝ տեսանյութում

Մեր այն հարցին՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկվում է, որ Արթուր Սարգսյանը չի մասնակցել արցախյան ազատամարտին, եւ սուտ է այն տեղեկությունը, որ նա վիրավորվել է ազատամարտի ժամանակ հաց տանելիս, նա վիրավորվել է սովետական բանակում ծառայելու ընթացքում, Ենիգոմշյանը պատասխանեց. «Մենք գիտենք, թե ինչքան ֆեյքերի հեղեղ կա սոցիալական ցանցերում: Ես չեմ էլ ուզում ասել, որ ամոթ այն մարդկանց, ովքեր նման բաներ են գրում: Մեր հայ ժողովրդի պատմության ընթացքում իսկական հեղինակությունների պատկերը մտորելու այնքան փորձեր են եղել տարբեր ժամանակներում, բայց այդ բոլորը հիմարություններ են: Պատմությունն ամեն ինչ իր տեղը դնում է: Արթուր Սարգսյանն իր կերպարով մեր պատմության մեջ մնալու խնդիր չունի»:

Ենիգոմշյանը վստահեցրեց, որ Արթուր Սարգսյանն իսկապես մասնակցել է արցախյան ազատամարտին. «Նա բացի մասնակցելուց, մեծ դերակատարություն է ունեցել ազատամարտիկներին եւ սնունդով եւ այլ կարիքները հոգալու, օժանդակություն ցույց տալու գործում, վիրավորվել է, վնասվել է»:

Մանրամասներն՝ տեսանյութում

Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի մասին էլ Ենիգոմշյանն ասաց, որ առաջիկայում դրա մասին մանրամասները կասեն: Իսկ թե իշխանությունները թույլ կտա՞ն տեղադրել այդ հուշարձանը, մեր այս հարցին ի պատասխան պարոն Ենիգոմշյանն ասաց.

«Եթե թույլ չեն տա, դա ցույց կտա նրանց տմարդի լինելը: Ես կասկածում եմ, որ թույլ կտան: Բայց կուզենամ հաճելի անակնակալ զգալ, որ նրանք արգելք չհանդիսանան: Արթուր Սարգսյանի նկատմամբ ժողովրդի հարգանքի տուրքը կա, ու մնալու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031