Օգոստոսի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Դիլիջան քաղաքից ոստիկանություն է զանգահարել Գյումրի քաղաքում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա մի կին եւ հայտնել, որ դիլիջանցի 3 տղամարդ փորձել են իրեն բռնաբարել, սակայն ինքը դիմադրել է, դրա համար նրանք իր մարմնի տարբեր հատվածներին հարվածներ են հասցրել:
Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած կինն ազգությամբ հայ է, նա վաղուց սեռական կապի մեջ է եղել դիլիջանցի նշված տղամարդկանցից մեկի հետ: Կինը մի քանի ամիս Դիլիջանում է գտնվում: Այդ օրը նա կենակցել է իր ծանոթ տղամարդու հետ, վերջինս նրան առաջարկել է իր ընկերոջ հետ էլ սեռական հարաբերություն ունենալ: Մերժում ստանալով՝ կինն իր ծանոթի կողմից հարված է ստացել: Դրանից հետո նա զանգահարել է 1-02 եւ հայտարարել, որ 3 տղամարդ փորձել են իրեն բռնաբարել:
Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ գռեհիկ վերնագիր էք ընտրել,,