Կառավարության օգոստոսի 10-ի նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետ Կարեն Կարապետյանին կներկայացնի «Լիդիան Արմենիա» ընկերության ներկրվող ապրանքների նոր ցանկը, որը փոփոխության է ենթարկվել:
Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում այս ընկերությանը հարկային եւ մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկը երեք տարով երկարաձգելու արտոնություն էր տվել:
Նախագծով «26 753 823 123» թիվը փոխարինվել է «23 431 269 073» թվով։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրը շահագործող կազմակերպությունն է, որի դեմ մեր երկրում բնապահպանական ուղղվածությամբ հասարակական կազմակերպությունները ցույցեր են անում` պնդելով, որ ոսկու հանքի շահագործումը հսկայական վնասներ կհասցնի շրջակա միջավայրին` մասնավորապես զբոսաշրջային քաղաք Ջերմուկին:
Ըստ կառավարության նախագծի, հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։ Ըստ ընկերության պատասխանատուների, ներդրումներն այս բիզնեսում կկազմեն շուրջ 179,4 մլրդ ՀՀ դրամ, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 23,4 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 եւ 2019թ.-490 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ամուլսարի շահագործումը մահացու վտանգ է Սևանի համար: Մասնագետները նշում են, որ թթվային դրենաժի հետևանքով Սևանի ջրերը կթթվայնանան՝ դառնալով անպիտան թե՛ խմելու և թե՛ ոռոգման համար:
Սա ազգակործան ծրագիր է: