Նախօրեին Իջեւանում աղջկա պատճառով վիճած եղբայրներից մեկի ղեկավարը մանրամասներ է պատմում դեպքից: Վիճաբանած եղբայրներից Աշոտ Ջուլհակյանն աշխատում է Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն հիմնարկում:
Հիմնարկի տնօրեն Սամվել Չիբուխչյանն Aravot.am-ին պատմեց. «Նրանք… ոնց ասեմ, մի քիչ սիրուն չէ ասել… մեր աշխատակիցն է, բայց վատ իմաստով՝ ամենավերջին աստիճանի ընտանիք են: Ամուսին, կին նրանք չեն տարբերում՝ որը որինն է: Մի աղջիկ կա խելքից թեթեւ, այսինքն, բոլորն են էդպես, իրար հետ օգտագործել են: Նրա համար էլ վիճել են»:
Ազատ Ջուլհակյանը, (որը դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ եղբայրը՝ Աշոտը, փորձել է իրեն սպանել, կինն է ազատել), ըստ պարոն Չիբուխչյանի, ամուսնալուծված չէ, երեք երեխաների ու կնոջ հետ ապրում է վագոն-տնակում. «Կայարանում են ապրում, կնոջ հետ է: Աշոտը հոր ու երկու եղբայրների հետ առանձին են ապրում: Սոցիալապես անապահով ընտանիք են: Աշոտն ու իր մյուս եղբայրը մեզ մոտ են աշխատում, աղբի մեքենայի վրա բանվորներ են, խելոք իրենց աշխատանքը կատարում, գնում են իրենց տուն: Նրանց դեպքում ի՞նչ խանդ, նրանք չգիտեն՝ խանդն ինչ է: Աշոտն, ի դեպ, այսօր գործի էր եկել, լրատվամիջոցներից եմ լսել նրանց արածի մասին: Թեթեւամիտ են, նրանք այդքան դատողություն էլ չունեն, բանակ չեն ծառայել, դպրոց չեն գնացել: Նրանք կին, խանդ, նման բաներ չեն էլ տարբերում իրարից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ