Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին որեւէ կոնկրետ տեղեկատվություն դեռեւս չկա. այսօր հայտարարեց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ առաջիկայում պլանավորվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Այն տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի վերջին: Օրակարգում կլինեն նույն հարցերը, ինչ մենք միշտ ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ