Զինված անձինք Ռիգայում գրավել են Garden Palace հյուրանոցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ոստիկանության ներկայացուցիչ Սամանտա Չապկովսկայան ասել է, որ մի խումբ զինված անձինք երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ներխուժել են հյուրանոց, քանի որ վեճ են ունեցել հյուրանոցի սեփականատիրոջ և այցելուներից մեկի հետ:
Հյուրանոցի տնօրեն Ուլդիս Սկուդրան պատմել է, որ զինված անձինք ներխուժել են հյուրանոցի համար, այցելուներից մեկին դուրս հանել փողոց և ուժով նրանից խլել փաստաթղթերը և հեռախոսը, որպեսզի նա չկարողանա ոստիկանություն կանչել: Ոստիկանություն դիմել են հյուրանոցի տերերը:
Վերջիններս հայտնել են, որ զինված անձինք դեռ հյուրանոցում են, իսկ իրենց ներս չեն թողնում: Հյուրանոցի աշխատանքները կաթվածահար են եղել: Ոստիկանությունն առայժմ դեպքի առնչությամբ մանրամասներ չի հայտնում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ