ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Grand Chess Tour»-ի փուլ «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարում հայտարարված մեկօրյա հանգստից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում առավելության է հասել Միացյալ Նահանգները ներկայացնող Ուեսլի Սոի նկատմամբ եւ 3,5 միավորով այժմ բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Արոնյանը կես միավոր է ետ մնում մրցաշարային աղյուսակի առաջատար, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավից:
Այսօր Լեւոն Արոնյանի մրցակիցը յոթերորդ տուրում նույնպես ամերիկացի Հիկարու Նակամուրան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ