«Իսկանդերը» «վերջին» զենքն է, դու այն կարող ես օգտագործել այն ժամանակ, երբ այլընտրանք չունես: Ադրբեջանը չի գնա այնպիսի լայնածավալ պատերազմի, որ մեզ հնարավորություն տա կամ ստիպի «Իսկանդեր» օգտագործել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա բնորոշմամբ, փոխարենը, Ադրբեջանը մաշեցնող պատերազմ է իրականացնում՝ սահմանին տեղային գործողությունների միջոցով. «Հետեւանքն այն է, որ վերջին մեկ տարում ՀՀ-ից եւ Արցախից արտագաղթ տեղի ունեցավ: Սա ամենամեծ հաղթանակն է Ադրբեջանի համար: Հող, մող…դրանք երկրորդական են, ժողովուրդն է առաջնային, ժողովուրդն է հողը պահողը»:
Քաղաքագետի խոսքով՝ խնդիրն այժմ ոչ այնքան զինատեսակներն են, որքան կապի միջոցների ձեռքբերումը, անօդաչուների դեմ պայքարը. «Հիմա վիճակը բարելավվել է, բայց խնդիրը հետեւյալն է՝ արդյոք բանակն ի վիճակի՞ է նվազագույն եւ առանց չարդարացված զոհերի խնդիր լուծել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ