Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով դատական նիստը տեղի չունեցավ:
Նիստի մասնակիցներին դատարանից տեղեկացրին, որ մահացել է նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի քույրը:
Հիշեցնենք, որ այս գործով չորս ամբաստանյալ կա, նրանց մեղադրանք է առաջադրվել Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ