Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Օգոստոս 09,2017 15:34

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։

Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։

Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Չնայած դրան, գործում է ճանապարհի հիմնանորոգման երաշխիքային ժամկետ, որի ընթացքում շինաշխատանքներն իրականացրած կազմակերպությունը պարտավոր է իր միջոցներով վերացնելու առաջացած թերությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը տեղում հետևում է աշխատանքների ընթացքին։

Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Ներկայում «Ճանապարհ» և «Խաչհար» ընկերությունների կողմից իրականացվում են ճանապարհի վնասված հատվածների վերականգնման աշխատանքներ։

«Ճանապարհ» ՍՊ ընկերության աշխղեկ Արարատ Մակումյանը նշում է, որ թերությունները եղած ծավալների մոտ 0.3 տոկոսն են կազմում, ինչն իրենց ուժերով ու միջոցներով վերականգնում են։

Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Ճանապարհի 15.7 կմ երկարությամբ հատվածում ընթանում են փոսային նորոգումներ, ասֆալտբետոնե խառնուրդով դրանց լցման և մշակման աշխատանքներ։

Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն գյուղական համայնքներն իրար կապող այս ճանապարհը ներկայում փաստացի փոխարինում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական մայրուղուն։ Մինչև հիմնական մայրուղու վերականգնումը՝ ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան մտնող և դուրս եկող բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է այս ճանապարհով։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031