Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկման դաշտում քողարկման դեպքեր

Օգոստոս 09,2017 15:08

Ստվերի դեմ պայքարի և հարկային կարգապահության արդյունավետության բարձրացման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի շարունակական միջոցառումների ու վերլուծությունների արդյունքում վեր են հանվում ռիսկային տնտեսվարողների տվյալները և ի հայտ եկած ռիսկերի հիման վրա իրականացվում են թիրախային հսկողական միջոցառումներ: Մասնավորապես, օրերս Արմավիրում բացահայտվել են բիզնեսի տրոհման և այդ կերպ շրջանառության հարկի դաշտում քողարկվելու մի շարք դեպքեր: Պարզվել է, որ իրացման շրջանառության շղթայի մասնատման և վարձու աշխատողներին սահմանված կարգով չձևակերպելու միջոցով որոշ հարկ վճարողներ թերհայտարարագրել են պետական բյուջե վճարման ենթակա հարկի զգալի գումարներ: Գործելով որպես առանձին հարկ վճարող, յուրաքանչուրն իր հերթին, գրեթե տասնապատիկ թերհայտարարագրել է փաստացի իրացման ծավալները: Ընդհանուր առմամբ, մեկ անձի կողմից ղեկավարվող` հարկ վճարողների խմբում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման ենթակա չգրանցված 40-ից ավելի վարձու աշխատող:

Դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031