Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 09,2017 13:28

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է 4 հատ լորենի և 1 հատ հաճարենի տեսակի ծառեր: Ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է 457.500 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ նույն անտառապետի համաձայնությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Վ. Հ.-ը, Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է 3 հատ լորենի, 1 հատ կաղնի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պատճառվել է 531.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն պահաբաժնի տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով հատվել են նաև 21 հատ լորենի, 6 հատ հաճարենի, 2 հատ բոխի և 1 հատ հացենի տեսակի ծառեր: Նշված ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է 3.126.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031