Փարիզի Լևալուա-Պերրե արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների ամբոխի մեջ, իսկ վարորդը փախուստի է դիմել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական մամուլը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08:15-ի սահմաններում, երբ զինվորականները դուրս էին գալիս զորամասից:
Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորվել է 6 մարդ: Ոստիկանությունը որոնում է մեքենայի վարորդին:
Լևալուա-Պերրեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին կատարվածն անվանել է ծրագրված գործողություն: «Այդ մեքենան կանգնած էր զորամասի մոտ: Նրա վարորդը, ակնհայտորեն, մուտքի մոտ սպասելիս է եղել զինվորականներին…»,- ասել է քաղաքապետը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ հույս է հայտնել, որ հանցագործը շուտով բերման կենթարկվի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ