Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Օգոստոս 09,2017 10:52

Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը: Ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը կրելու է հիմնականում խորհրդանշական բնույթ.
«Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որեւէ հիմք»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը, նշում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար Բաքվին անհրաժեշտ է ավելի կառուցողական դիրք գրավել եւ հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանում եւ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրում եւ միջազգային դիտորդների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետաքննություն.
«Նման պայմանավորվածություն ձեռքբերվել է կողմերի միջեւ: Արդեն տեւական ժամանակ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը Ադրբեջանի մեղքով գնում է դեպի փակուղի»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031