Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շոգից բողոքելու փոխարեն…

Օգոստոս 09,2017 10:00

Այնպես չի, որ ես Երեւանում ամեն օր գործի չեմ գնում, եւ այնպես չի, որ ցերեկը մայրաքաղաքի փողոցներով չեմ քայլում եւ ամբողջ օրը նստած եմ օդորակիչի տակ, բայց շոգն ինձ բացարձակապես չի խանգարում, չի ազդում իմ տրամադրության եւ աշխատունակության վրա: Իմ շատ համաքաղաքացիների համար դա, ինչպես ասում են, թեմա է:

Եղանակի մասին խոսելն, իհարկե, ցանկացած երկրում «բարձրաշխարհիկ զրույցի» անբաժանելի մասն է: Բայց Հայաստանում անվերջանալի բողոքները ամռանը՝ «անտանելի շոգից», իսկ ձմռանը` «աննախադեպ ցրտից» միանգամայն տեղավորվում են մեր «փնթփնթան» մենթալիտետի մեջ եւ նույնքան խրախուսվում են պոպուլիստների կողմից, որքան մնացած թեմաներով փնթփնթոցները: «Էս ի՜նչ շոգ արեց, ոչ մի տարի սենց բան չի եղել», «Մենակ Հայաստանում ա էդքան շոգ, դաժե Վրաստանում Սաակաշվիլիից հետո այդքան շոգ չի անում»: «Էդ որ գրում են՝ 42, ուրեմն իմացի` 57 ա»: «Ստից ասում են` 40, որ մարդկանց աշխատցնեն» (իրականում 40-ից բարձր աստիճանի դեպքում չաշխատելու մասին Հայաստանում օրենք չկա), «Էն օրը մաշնիս մեջ ջերմաչափը 68 էր ցույց տալիս»:

Տարրական, կասեի անգամ՝ դպրոցական գիտելիքների պակասին եւ ամեն ինչից դժգոհելու մշակույթին պետք է հակադրվեն գիտելիքների տարածումը եւ կյանքի նկատմամբ պոզիտիվ տրամադրվածության մշակույթը: Բայց երբ մարդիկ բավականաչափ գիտելիքներ ունեն, սակայն ճիշտ հակառակ ուղղությամբ են գործում եւ միտումնավոր են իրենց տգետի տեղ դնում` «բողոքավոր զանգվածներին» դուր գալու համար, դրանից արդեն ցինիզմի հոտ է գալիս:

Ենթադրենք, պատանիները վիճեցին, եւ մեկը մյուսին դանակահարեց: Երբ դա տեղի է ունենում Դանիայում կամ, ասենք, Նորվեգիայում (չեք կասկածում, չէ՞, որ իրար դանակահարելը զուտ հայկական երեւույթ չէ), հասարակական գործիչները խոսում են դաստիարակության, կրթության, օրենքների, հարաբերությունների մշակույթի եւ այլնի մասին: Երբ դա տեղի է ունենում Հայաստանում, ասվում է, որ պատանիներն իրար դանակահարեցին այն պատճառով, որ չեն վստահում «էս երկրի» արդարադատության համակարգին, դա «արյունոտ վենդետաների» շղթա է, եւ մինչեւ ռեժիմը չփոխվի, դանակահարությունները կշարունակվեն: Զարգացած երկրներում մտածում են, թե ինչպես հաղթահարեն բացասական երեւույթը, այստեղ մտածում են, թե ինչպես հաճոյանան «դժգոհ զանգվածին» եւ հասարակական մթնոլորտում ավելացնեն փնթփնթոցների քանակը:

Քանի որ ես առաջին՝ «նորվեգական» մոտեցման կողմնակիցն եմ, ապա ինձ թույլ տամ մի գործնական խորհուրդ: Շոգից բողոքելու փոխարեն առնվազն ժամը մեկ սառը (բայց ոչ սառցե) ջուր շփեք մարմնի որքան հնարավոր է մեծ մակերեսի վրա: Ինձ օգնում է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ է թէ սաստիկ շոգը Իշխանութիւնն է սարքում, դաւադրում, որպէսզի այդ պատճառով ալ աղետալի արտագաղթը աւելնայ, որպէսզի Նա աւելի հեշտօրէն իր պիղծ ձեռքերում պահէ խեղճ երկիրը, եւ զուարճօրէն կեղեքէ մնացեալ ժողովուրդը (լոկ հաճոյքի համար, քանզի արդէն բան չի մնացել թալանելու, ամէն մարդ աղքատ է, սուր կարիքաւոր, անօթի, եւ վրան ել անդարմանելի ճնշումի խնդիրներով – ի մէծ հրճուանք անշուշտ Իշխանութեան -), եւ այդ մնացորդած բնակչութիւնն ել նաեւ շոգի պատճառով անկարող է դիմադրելու չար, չա՛ր կառավարութեան, եւ չի ել կարող երբեւիցէ այլ կերպով քուէարկել – : Մի խոսքով՝ դժոխային ամառ: Այսինքն՝ նորմալ վիճակ Հայաստանում, կարգ մը հայաստանցիների համար – նամանաւանդ անոնք որոնք տարիներէ ի վեր ապրում են այլուր… յատկապէս ԼՈՍում, ուր անշուշտ երբեք շոգ չի… շնորհիւ այդտեղի բարի, բարի՜ իշխանութիւններին – :

    Եւ Մասամբ Նորին:

    https://www.facebook.com/AramManoukianJampar/

    ..

    • Zaven says:

      Հ․Շ Ես իրոք չգիտեմ ոնց պատասխանեմ Ձեր գրածին,որ համ գրածս տեղ հասնի և համ մոդերատորը այն չկանխի։

      • Հ.Շ. says:

        Հրամմեցէք, եկէք այստեղ Շուշի, դէմ-առ-դէմ զրուցենք… օդը հիանալի է, ոչ շոգ ոչ ցուրտ, կատարեալ: (Խօսքը մեր միջեւ՝ ղարաբաղցիները Իշխանութեան բռնատիրանալով, լաւ օդն ու կլիման ել փոխադրել են միայն Արցախ, ինչպէս մնացեալ ամէն ինչ որ լաւ է, ուղղակիօրէն ի վնաս Հայաստանին, եւ դիտումնաւոր կերպով անշուշտ: Յատկապէս Նախագահը հիմնական նպատակ ունի խորտակելու Հայաստանը: Պարզապէս իր անձնական հաճոյքին համար: Ներոնի նման… չէ, ինչ եմ ասում… աւելի վատը…)

        lol(-ig)

        • Zaven says:

          Կարծում ե՞ք Ձեր այդ պրիմիտիվ կինիզմը ինձ վրա այնքան տպավորություն է թողնում,․որ պետք է 400 կմ կտրեմ և հասնեմ Շուշի։Շուշվա օդը իրոք լավն է, սակայն, Ձեր ներկայությունը այնտեղ չեմ կարծում որ չի անրադարձել ընդհանուր մթնոլորտի վրա։
          Հայաստանցիները ինչ ուզում, այն էլ խոսում են և Ձեր սարկազմի և խորհրդի կարիքը չունեն,չփորձեք մեր բերանը փակել։Իսկ երևանում իրոք շոգ է,մարդիկ որոնք ցածր ճնշում ունեն իրոք վտանգված են։Պարոն Աբրահամյանին խորհուրդ կտայի բժիշկների հետ խորհրդակցեր և նոր կոչ աներ բոլորին աշխատել ցերեկային արևի տակ։

          • Հ.Շ. says:

            Զաւէն, ցաւդ տանեմ,
            չեմ ծաղրում

            պարզապէս ափսոսում եմ որ ձեզի շնորհուած բարիքների արժէքը չէք ջոկում, զանոնք չէք վայելում,
            ամէն րոպէ փառք տալով Աստուծոյ, անոնց համար

            դուք ձեզ տեւաբար չարչարում էք,
            յաճախ պարապ տեղը

            եւ այդ է իմ ցաւը,
            որ արտայատում եմ, երեւի, մօտաւոր երգիծանքով

            ելիր եկուր, ակաս,
            400 կմ-ը շատ բան չի,
            նամանաւանդ նոր, սքանչելի ճանապարհեով, Վարդենիս-Քելպաճար

            գոհ կը մնաս

        • Zaven says:

          Ու հանկարծ չմտածեք,որ այս հոդվածը վերաբերվում էր ինձ կամ Ձեզ։Այս հոդվածը առավոտ թերթի աշխատակիցներին է վերաբերվում,որ իրենք չմտածեն թե խախտվում է իրենց իրավունքները և Պարոն Աբրահամյանը, օրենքի հակառակ, ստիպում է նրանց աշխատել։Այո պետք է աշխատել նույնիսկ եթե 67 աստիճան է,նույնիսկ ցերեկային արևի տակ։

  2. Ruben says:

    Ջուր թանկ է, ամեն ՀՀ քաղաքացու գրպանի բանը չէ: էժան տարբերակ կա՞:

  3. մարդամեկ says:

    Սպիտակ շորեր է պետք հագնել, ասում են օգնում է, բայց առանց կապույտ գլխարկի, թե չէ կշփոթեն 80 ականների մածունի շշի հետ. (:(:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031