2016թ հուլիսի կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել էին: Միջադեպը պատահել էր Էրեբունի ոստիկանության շենքի հարեւանությամբ: Aravot.am-ի հետ զրույցում կինոռեժիսորը հայտնեց, որ մեկ տարի է անցել, սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, չի փոխհատուցվել նաեւ իրեն հասցված վնասը:
«Ուղիղ մեկ տարի է անցել, վերջին անգամ ապրիլի 5-ին խոստացան, որ պետք է հետաքննությունը անեն, հետո Հատուկ քննչականի տղեն ոչ էլ զանգեց, մինչեւ էսօր ոչ մի զանգ չեմ ստացել: Երկու անգամ ակնոցս գնահատել են տվել. Մի անգամ 21000 դրամ էին գնահատել, ես բողոքեցի, երկրորդ անգամ էլ` ավելի քիչ, ընդամենը 15000 դրամ: Իմ ակնոցն արժեր 320 եվրո, առել էի Փարիզից: Բայց դա էնքան էլ կարեւոր չի: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում` այսքան ժամանակ գործին ընթացք չի տրվել, այդ տղերքին չեն կանչել, երկու անգամ ուղարկել են ձեռքիս ռենտգենի, երկու անգամ էլ պատասխանն եկել է, որ ջարդված է: Ուղիղ մի տարի է անցել, ինչու ոչինչ չեն ձեռնարկում»,-տարակուսանք հայտնեց Արամ Շահբազյանը:
Aravot.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց` ինչ փուլում է գործը: Կառույցի մամուլի պատասխանատուն խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր հարցմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` www.gaiff.am-ից
…երկու անգամ ձեռքս ուղարկել են ռենտգենի … 🙂
Բա ինչու՞ են ծեծել կամ ձեռքը ջարդել: Մեծ-մեծ խոսե՞լ է, թե՞ անմեղ տեղն է եղել…