Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի երկուսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Դավիթ Սիմոնյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարան չէր ներկայացել մեղադրող դատախազը, որը համապատասխան գրությամբ դատարանին հայտնել էր, որ արձակուրդում է:
Հիշեցնենք, որ Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր մոտ չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, որտեղ Գ. Սիմոնյանին խնդրել է սպասել ընտրատեղամասի մոտ, իսկ ինքը վերցնելով վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ մուտք է գործել ընտրատեղամաս, եղբոր անձնագրով գրանցվել ընտրողների ցուցակում և քվեարկել է մեկ այլ անձի` Գ. Սիմոնյանի փոխարեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ