Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող ռեժիսորին դատարան չէին բերել

Օգոստոս 07,2017 14:48

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, երիտասարդ ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը:

Անի Մաջնունյանի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Լորետա Գուլմիյանը, առողջական խնդիրների պատճառով կրկին չէր եկել:

Ներկայացել էր հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը պետք է ներգրավվի որպես ամբաստանյալ Մխիթարյանի շահերի պաշտպան: Մարինե Ֆարմանյանը նախկինում էլ Մուշեղ Մխիթարյանի պաշտպանն էր, պարզապես վերջինս դատաքննության որոշակի փուլում հրաժարվեց պաշտպան ունենալուց, իսկ նախորդ նիստում էլ համաձայնեց, որպեսզի կրկին Մարինե Ֆարմանյանը ներգրավվի:

Մուշեղ Մխիթարյանին, սակայն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չէին բերել: Դատավոր Վարդան Աբրահամյանին գրություն էր ուղարկվել առ այն, որ նա առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ դատական նիստի մասնակցել: «Զննվել է մասնագետի կողմից, ախտորոշվել է սուր ինֆեկցիա»,-ասված է ՔԿՀ-ի գրության մեջ:

Դատավորն այնուհետեւ արձանագրեց՝ քանի որ կողմերի շահերի պաշտպաններն առաջիկայում արձակուրդում են լինելու, մի քանի դատական նիստ կնշանակվի՝ սեպտեմբերի 25-ին, 26-ին, 27-ին եւ հոկտեմբերի 2-ին, նույն ժամին՝ 13:00-ին:

Դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031