Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի». ակցիա (տեսանյութ). «Ա1+»

Օգոստոս 07,2017 14:24

Նաիրիտցիները փոխել են ակցիայի օրը: Գործադիր մարմնի նիստի օրվա փոխարեն նրանք այսօր էին հավաքվել կառավարության շենքի մետ: Ըստ տեղեկությունների՝ Նաիրիտի ներդրողներն այստեղ են, գիշերը ժամանել են Հայաստան։

Կարինե Շահվերդյանին հույս է ներշնչում այն, որ կառավարությունը չի մերժել եվրոպական հոլդինգի առաջարկը:

Նաիրիտցիները համոզված են՝  գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է միայն իշխանության ցանկությունը։

«Իրենց ձեռք չի տալիս, իրենց ձեռք էր տալիս միայն ալան-թալան լիներ, եւ իրենք օգտվեին այդ բարիքներից, թող պետությունը վերցնի իր ձեռքը եւ աշխատացնի, եկամտաբեր գործարան է։ Այդ գործարանը հո միայն կաուչուկ չի արտադրում, ժավել, կիր, սոսինձ: Սոսինձը Մալաթիայի շուկայում Թուրքիայից են բերում, ինչի՞»։

«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի: Նաիրիտի հետ կաշխատեն բազմաթիվ գործարաններ, որովհետեւ մեր գործարանի արտադրանքը օգտագործվել է եւ գյուղատնտեսության եւ թեթեւ արդյունաբերության բոլոր բնագավառներում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031