Facebook և Instagram սոցցանցերի՝ տարբեր երկրների օգտատերեր բողոքում են խափանումներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով downdetector մասնագիտացված կայքի հետազոտության արդյունքները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին:
Ըստ հետազոտության և Twitter-ում թողնված հաղորդագրությունների՝ սոցցանցերի հետ կապված խափանումներ են նկատվել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Մասնավորապես, Facebook մուտք գործելու փորձ կատարելիս օգտատերերի մոտ հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Ներողություն, ինչ-որ բան այն չէ: Մենք աշխատում ենք խնդրի շուրջ և կաշխատենք այն լուծել հնարավորինս արագ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ