Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց բերման ենթարկել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով վկաներին

Օգոստոս 07,2017 13:24

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց լրագրողներ Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ջուլիետա Կոկոլյանին եւ Լեւոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող` զանգվածային լրատվության միջոց հանդիսացող լրատվական կայքի ներկայացուցիչ` լրագրող Շողիկ Գալստյանի եւ Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելով` խոչընդոտել է վերջինիս լիազորությունների իրականացմանը:

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել մեղադրյալ Կոկոլյանը եւ գործով վկաները: Դատարանը՝ վկաներին բերման ենթարկելու որոշում ընդունեց: Ջուլիետա Կոկոլյանի առողջական խնդիրները հաստատող որեւէ փաստաթուղթ դատարան չէր ներկայացվել: Նրա ներկայացուցիչը խոստացավ հաջորդ նիստին ներկայացնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031