Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելու փաստերով

Օգոստոս 07,2017 12:55

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Երևանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի հունիսի 19-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, որտեղ նույն բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել, հայհոյել և նվաստացրել` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարված գողությունները: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Ռ. Հ.-ին ծեծի ենթարկելու մասին Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև վերջինիս մայրը` Ա. Ա.-ն:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ն նաև հաղորդում է տվել ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ: Մասնավորապես, Ռ. Հ.-ն հայտնել է, որ 19.05.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ժամանած Էրեբունու բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նշված բաժնի կողմից սպասարկվող տարածքում իր կողմից չկատարված գողությունները:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031