Այսօր զանազան նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք փորձում են աջակցել հայ բանակին, պետական մակարդակով էլ դա բանաձեւվել է «Ազգ-բանակ»:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում էլ արկղիկ է դրված, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ներդրում կատարել սահմանին վիրավորված զինվորներին աջակցելու համար: Հատկանշական է, որ արկղիկի վերեւում մեծ լոռեցու խոսքերն են. «Էս գործը ինչքան նյութական, առավել եւս բարոյական արժեք ունի, հետեւաբար սա հարուստների գործը չի, այլ ամենքի»: Իսկ դա նշանակում է, որ ամեն հայ իր վրա պետք է կամավոր տուրք վերցնի:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
05.07.2017