Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը կտրականապես դեմ է երկրի ներսում զինված պայքարին

Օգոստոս 07,2017 15:30

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում երկրի ներսում զինված պայքարին:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 6 հնարավորություն. «Կտրականապես դեմ եմ, դա մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ է», «դեմ եմ, հայը հային չպիտի սպանի», «ընդհանրապես դեմ եմ, բայց դեպքեր կան, երբ կողմ եմ», «կողմ եմ, երբ իշխանությունը համը հանում է, բոլորը պետք է զինվեն», «շատ կողմ եմ, ինքս էլ հաճույքով մի քանիսին կխփեի», «ուզում են զինվեն, ուզում են չզինվեն՝ ինձ հետաքրքիր չէ»:

Եվ այսպես հարցվածների 7 տոկոսը պատասխանել է, որ իրեն հետաքրքիր չէ, 8 տոկոսը պատասխանել է, որ շատ կողմ է զինված պայքարին: Հարցման մասնակիցների 13 տոկոսը ընդհանրապես դեմ է, բայց լինում են դեպքեր, երբ կողմ է: 17 տոկոսը դեմ է. հայը հային չպիտի սպանի: 23 տոկոսը կողմ է. երբ իշխանությունը համը հանում է, բոլորը պետք է զինվեն: Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը` 32 տոկոսը, կտրականապես դեմ է. դա մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ է:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031