Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու անկախ հանձնաժողովի դեմ ուղղված բողոքները վարչակազմը փորձում է մեղմել:
Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հեղափոխական բարեփոխումը ոչինչ չտվեց: Նոր հանձնաժողովը նախորդի ոճով է գործում ու մեծ մասամբ բացասական եզրակացություն է տալիս դատապարտյալներին: Վերջիններս ահազանգում են լրատվամիջոցներով կամ բողոքարկել են դատարան:
Մեր տեղեկություններով ՔՀԿ-ների վարչակազմի պատասխանատուները համոզում են «կտրված» դատապարտյալներին աղմուկ չհանել, դատարաններից հետ վերցնել դիմումները: Փոխարենը խոստանում են մեծ համաներում, իսկ որպես ապացույց մատնանշում են վերջերս վարչապետի մոտ կայացած մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցությունը: «Երբ եք տեսել որ վարչապետի մոտ էդ թեմայով էդքան մեծ հանդիպում լիներ»,-ասում են նրանք:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ