Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 24,7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15063 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը 526.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ