Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«10 մարդուց 9-ը համաձայն է, որ հեղափոխություն լինի, ու այս իշխանություններից պրծնեն». Վոլոդյա Ավետիսյան

Օգոստոս 07,2017 13:00

Ազատամարտիկը համոզված է՝ համախմբել է պետք, բայց ոչ՝ ՕՐՕ-ի շուրջը

«Բոլորն էլ գիտեն, որ այս տարի կայացած ԱԺ ընտրությունները կեղծված են: Այսօր ԱԺ-ում հարց են լուծում այնքանով, որքանով իրենց է պետք: Իրականում ժողովրդի համար հարց չեն լուծում: Եթե կան էլ ընդդիմադիր ուժեր, հնարավոր չէ, որ իրենք ինչ-որ բան անեն: Իրենք ընդամենը խնդիրներն են բարձրաձայնում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից, վերջերս քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Վոլոդյա Ավետիսյանը: Նա ԱԺ ընդդիմադիրներին կոչ է անում դուրս գալ փողոց. «Փողոցային պայքար պետք է լինի, թե չէ այսպես հնարավոր չէ: Այսօր ազգային անվտանգությունն իրականում իշխանական անվտանգությունն է: Ներքին զորքեր, հատուկ ծառայություններ… բոլորն աշխատում են ՀՀԿ-ի համար, որպեսզի վերջինս չտապալվի»:

Վոլոդյա Ավետիսյանը «Ելք» դաշինքին առաջարկում է փողոցային պայքար տանել: «ԱԺ-ում հարց լուծել հնարավոր չէ: Իշխանությունը կարող է ձեւ տալ, թե ինչ-որ հարց ընդունում է, բայց իշխանությունը չի տալու: 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո էլ են ՀՀԿ-ականները լինելու երկրի ղեկավարման համակարգում: Ինչպես եղել է այսքան տարի, այնպես էլ շարունակվելու է՝ ավելի վատ ձեւով: Ինչքան խնդիրները շատանում են, իրենք ավելացնում են ճնշումը, որ գոյատեւեն: Դրա համար իշխանություններից լավ բան չենք սպասում»,- ասում է նա: Հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական ուժերին հղած այն կոչի մասին, որ 2018թ. ապրիլին անհրաժեշտ է «թավշյա» հեղափոխություն իրականացնել:

Ավետիսյանը պատասխանեց. «Ժողովրդի մեջ մեծ ցանկություն կա: 99 տոկոսը դա է ուզում: Հարցրեք՝ 10-ից 9-ը կասի, որ համաձայն է, որ հեղափոխություն լինի, ու այս իշխանություններից պրծնեն: Բայց ովքե՞ր պետք է ժողովրդին առաջնորդեն. սա է ողջ խնդիրը: Առաջնորդներ եւ գաղափարներ են պետք, հայրենասեր մարդիկ, որոնք ուզում են երկիրը փրկել: Թե ովքե՞ր են նրանք՝ ժամանակը ցույց կտա: Գալու է պահը, երբ ժողովրդի 70 տոկոսը երկիրը փրկելու է: Դա մի օր լինելու է՝ բնազդաբար: Հավատում եմ, որ մի օր ոտքի են կանգնելու, եւ նոր՝ ժամանակավոր իշխանություն է լինելու, ժողովուրդն էլ իր կամքն է թելադրելու»:

Հետաքրքրվեցինք՝ ՕՐՕ-ի շուրջ համախմբվելու նախադրյալներ կա՞ն: Ազատամարտիկը նկատեց. «ՕՐՕ-ում կան մարդիկ, որոնք իրենց պարկեշտ են պահել, բայց կան մարդիկ էլ, որոնց շուրջը չի կարելի հավաքվել, որովհետեւ խաբում են ժողովրդին: Ոչ մի դեպքում չի կարելի հավաքվել ՕՐՕ-ի շուրջը, որովհետեւ այն իշխանության ծրագիր է»:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031