Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության տղամարդկանց 100 մետր վազքի եզրափակչի մեկնարկից առաջ, որին մասնակցել է նաեւ լեգենդար Ուսեյն Բոլտը, մի տղամարդ մորեմերկ մտել է վազքուղի: Անվտանգության աշխատակիցները նրան արագ «մեկուսացրել» են ու դուրս հանել ստադիոնից:
Ինքը՝ Ուսեյն Բոլտը, որի համար սա 100 մետր արագավազքի վերջին մեկնարկն էր կարիերայում, բրոնզե մեդալ է նվաճել՝ զիջելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին եւ Քրիստիան Քոուլմենին:
https://www.youtube.com/watch?v=f0a5Qh2hdHo
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ