Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտավ երեք ըմբիշ: 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը միմյանց հետեւից պարտության մատնելով մոլդովացուն, ուկրաինացուն, ադրբեջանցուն՝ տուշեով, եւ թուրքին՝ մտավ եզրափակիչ ու ոսկու համար երեկոյան պայքարելու է Իրանի ներկայացուցիչ Ամին Յավար Կավիյանինեժադի հետ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, որը նախնական գոտեմարտերում պայքարից դուրս թողնելով ֆիննին, կորեացուն եւ իրանցուն՝ կիսաեզրափակչում զիջեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարժենբեկովին:
Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը երկու հաղթանակից հետո պարտություն կրեց, իսկ ավելի ուշ զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ