Լրահոս
Օրվա լրահոսը

Դդմիկը` սոխի թանձրուկով

Օգոստոս 06,2017 12:30

Այս ուտեստը կարող եք մատուցել եւ որպես խավարտ` տարբեր մսեղենի հետ, եւ որպես նախուտեստ, եւ որպես` ինքնուրույն ուտեստ` խաշած բրնձի հետ: Այն շատ համեղ է, շատ օգտակար եւ դիետիկ:

Դդմիկի փոխարեն կարող եք օգտագործել նաեւ ցուկինի` մուգ կանաչ կամ դեղին գույնի կեղեւով դդմիկը, որը նույնպես երբեմն հանդիպում է մեր սուպերմարկետներում:

Անհրաժեշտ մթերքները

Դդմիկ կամ ցուկինի- 3-4 հատ

Կարմիր սոխ-1 խոշոր գլուխ

Սխտոր- 1 պճեղ (պարտադիր չէ)

Բուսական յուղ- 4 -5 ճաշի գդալ

Կարմիր գինու քացախ- 3 ճաշի գդալ

Չորացրած ուրց կամ պրովանսյան խոտեր- 1 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Դդմիկները լավ լվացեք: Կտրատեք բարակ շերտերով: Եթե ունեք գրիլ թավա, կարող եք պատրաստել գրիլ թավայի վրա` առանց ձեթի, ավելի դիետիկ կլինի: Հակառակ դեպքում` սովորական թավայի մեջ լցրեք 3-4 ճաշի գդալ բուսական յուղ եւ տապակեք դդմիկները`միջին ջերմաստիճանով:

Տապակված դդմիկները շարեք մատուցարանի մեջ: Շերտ-շերտ աղ եւ համեմունքներ լցրեք:

Երբ լրիվ կտապակեք, անցեք սոխի թանձրուկին: Սոխը կտրատեք մանր-մանր, լցրեք նույն թավայի մեջ, որում տապակել էիք դդմիկները (եթե գրիլ թավայում էիք տապակել, վերցրեք ուրիշ, սովորական թավա): 1-2 ճաշի գդալ բուսական յուղի մեջ շատ մարմանդ կրակով լավ տապակեք սոխը: Ավելացրեք չորացրած կանաչիները, սեւ եւ կարմիր պղպեղ, ապա` քացախը, որը կարող եք փոխարինել կարմիր չոր գինիով: Թողեք եփվի այնքան, որ քացախը գրեթե ամբողջովին գոլորշիանա: Պատրաստի թանձրուկը լցրեք դդմիկների վրա եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031