Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի ղեկավարությամբ աշխարհի 2019 թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում 82:69 հաշվով առավելության հասավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ եւ միանձնյա գլխավորեց « A» խմբի մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման լավագույն բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի խաղացող Ռայան Բոթրայթը՝ 23 միավոր:
Հաջորդ հանդիպումում մեր թիմն օգոստոսի 9-ին մրցակցի դաշտում կհանդիպի Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ