Ֆինլանդիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ անհաջողության մատնվեցին:
Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում պարտվեց ղազախ Ալփամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) հավասար պայքարում զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին:
74 կգ քաշային Արման Բաղդասարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթահարեց բելառուս Եվգենի Յուրովի արգելքը, սակայն 1/8 եզրափակչում զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Շորբի Նեյազիին:
Ավելի ուշ մեր ըմբիշները զրկվեցին նաեւ սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հեռանկարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ