Aravot.am-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այցի ընթացքում ֆիքսել է քաղաքի տեսարժան վայրերը:
Վերածննդի հրապարակն է: Այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետության նախագահականը, Ազգային ժողովը: Երեկոյան հրապարակը Ստեփանակերտի ամենաակտիվ վայրերից է:
Ազատամարտիկների փողոցով բարձրացողներին դիմավորում է Ստեփան Շահումյանի արձանը: Ստեփան Շահումյանի անվան հրապարակն է: Ստեփանակերտցիները և քաղաքի այցելուներն այստեղ սիրում են հանգստանալ ոչ միայն երեկոյան, քանի որ հրապարակը կանաչապատ է, այստեղ կան նստարաններ և շատրվան:
Ստեփանակերտի կենտրոնական Ազատամարտիկների փողոցը: Այստեղ կարող եք գտնել մի շարք սրճարաններ, խանութներ: Իսկ եթե Արցախ այցելել եք երթուղային տաքսիով, ապա Ստեփանակերտ ձեր այցելությունը սկսվելու է հենց այս փողոցից, քանի որ այստեղ է գտնվում Ստեփանակերտի ավտոկայանը:
Ազատամարտիկների փողոցում է գտնվում նաև Արցախի պետական համալսարանը:
Ստեփանակերտը հետաքրքիր է նաև երեխաների համար:
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտը:
Սիրահարների այգին:
Ստեփանակերտի փողոցային արվեստը՝ street art:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ