Oգոստոսի 4-ին Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 23-դ շենքի բակում, ցայտաղբյուրի մոտ Վանաձորից ժամանած 2 երիտասարդ կին տեսնելով տաղավարում նստած երիտասարդներին եւ պատանիներին՝ սկսել են կրոնական քարոզ: Կանայք ասել են, որ իրենք են ներկայացնում ճշմարիտ կրոնական ուսմունքը: Այդ շենքի բնակիչ, «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հարցրել է, թե ովքեր են քարոզչություն իրականացնող կանայք եւ իմացել, որ նրանցից մեկը մասնագիտությամբ մանկավարժ է, զբաղվում է տորթեր թխելով: Գ. Գուլակյանը մեզ հայտնեց, որ երիտասարդ կանայք ներկայացել են որպես «Վերածնունդ» հոգեւոր կազմակերպության անդամներ:
Իջեւանցի գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը տաղավարում քննադատել է Վանաձորից եկած քարոզիչներին,նրանց ասել, որ կրոնական քարոզի համար այդտեղից ոչ հեռու եկեղեցի կա:
Վանաձորից եկած քարոզիչները տեսնելով, որ իրենց լավ չեն ընդունում, տաղավարից հեռացել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ