Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա տղա: Երեխայի մոտ առկա է եղել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ տղային ցուցաբերվել է առաջին օգնություն, վիճակը գնահատվել է կայուն: Որից հետո, գիշերը ժամը 1-ին սահմաններում նրան տեղափոխել են Երեւան:
Շրջանառվող լուրերի համաձայն տղային դանակահարել են վիճաբանության ժամանակ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ