Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի շնորհիվ ԵՏՄ-ում իրանական բիզնեսի հանդեպ նոր պահանջարկ կձեւավորվի». իրանագետ

Օգոստոս 05,2017 12:31

«ՀՀ-ն ԵՏՄ-ում հանդես է գալիս որպես  հարթակ՝ Իրան-ի եւ ԵՏՄ-ի միջեւ կապ հաստատելու համար: Իրանի հնարավորություններն են այսպես մեծանում: ԵՏՄ-ում իրանական բիզնեսի հանդեպ նոր պահանջարկ կձեւավորվի»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որ ՀՀ-ն ԵՏՄ անունից բանակցություններ է վարում Իրանի հետ, ասաց իրանագետ Կարեն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքով իրանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորություններին, նա ընդգծեց, որ Իրանն ընդամենը վերջին տարիներն է թոթափել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները: «Դրանք պետք չէ կապել հայ-իրանական հարաբերությունների հետ: ՀՀ-ի եւ Իրանի միջեւ հեռանկարային է զարգացումը բոլոր ոլորտներում: Այլ է հարցը, որ նման ծրագրերը նոր են սաղմնավորվում»,-ասաց Կարեն Մկրտչյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներին, փորձագետը նշեց, որ ԱՄՆ-ն շարունակում է հակաիրանական քաղաքականությունը. «ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լիարժեք հարաբերություններ գոյություն չունեն, դրանք միջնորդավորված են: Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը խոչընդոտում է Իրանին՝ լիարժեք տնտեսական հարաբերություններ հաստատելու հարեւան երկրների հետ»:

Մկրտչյանի բնորոշմամբ՝ քանի դեռ ԱՄՆ-ի կողմից առկա է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում, Իրանի կողմից տնտեսական թուլություն կնկատվի. «Սակայն ԵՄ-ի հետ ՀՀ-ի սերտ հարաբերությունները Իրանին թույլ են տալիս խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031