«Grand Chess Tour»-ի երրորդ փուլ շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց աշխարհի թագի նախկին հավակնորդ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Մրցակիցները կատարեցին 23 քայլ եւ համաձայնեցին ոչ-ոքիի:
Չորրորդ տուրից առաջ հայկական շախմատի առաջատարը 1,5 միավորով բաժանում է 4-ից 8-րդ տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ