Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները:
Երեկ կայացել են կշռման եւ վիճակահանության արարողությունները, որոշվել զույգերը: Հայաստանի ներկայացուցիչներից 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը ղազախ Ալփամիս Դաստանբեկն է: Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի եգիպտացի Հասան Մոհամեդի, իսկ Արման Բաղդասարյանը (74 կգ) 1/16 եզրափակչում՝ բելառուս Եվգենի Յուրովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reddit.com-ի