Լրահոս
Օրվա լրահոսը

Տոֆիկ Իբրահիմով. Վերջին երկու ամիսներին ադրբեջանական բանակում առնվազն 8 զինվոր է բռնաբարվել. voskanapat.info

Օգոստոս 05,2017 08:22

Facebook սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատեր Տոֆիկ Իբրահիմովը, որը վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերում տիրող «բարքերը» բացահայտող հետաքրքիր գրառումներով է հանդես գալիս, այսօր տեղեկացրել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում այնտեղ առնվազն 8 զինծառայող է բռնաբարվել:

Իր գրառման մեջ Իբրահիմովը բողոքում է նրանից, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները արգելափակել են ֆեյսբուքյան իր էջը: Բայց, Իբրահիմովը նշում է, որ իրեն հնարավոր չի լինի լռեցնել, քանի որ սիրում է իր երկիրը և այլևս չի «կարողանում նայել բռնաբարված զինվորների ու նրանց ծնողների աչքերին»:

Չնայած Իբրահիմովի գրառման մեջ առկա հակահայկական որոշ ձևակերպումների՝ Voskanapat.info-ի խմբագրությունը որոշել է ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ադրբեջանցի օգտատիրոջ գրառումն ամբողջությամբ.

«Սիրելի ընկերներ, արդեն քանի օր է՝ Facebook սոցիալական ցանցում արգելափակված է իմ հաշիվը։ Պատճառը պարզ է՝ մեր «սիրելի» իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը կարդա միայն այն լուրերը, որոնք տարածում է պաշտոնական քարոզչությունը։ Այդպիսի լուրերը, որպես կանոն մեր երկրի ձեռքբերումների, հաջողությունների մասին են։ Այդպիսի լուրերից մենք իմանում ենք մեր տնտեսության հաջողությունների, քաղաքական համակարգի զարգացումների, բանակի ձեռքբերումների և այլնի մասին։ Եվ դա իրոք այդպես է։ Ես նույնպես վստահ եմ, որ Ադրբեջանը այսօր, ավելի քան երբեք, ուժեղ, զարգացած պետություն է, որն ուրախացնում է հայրենիքի ճակատագրով հետաքրքրված ամեն քաղաքացու։

Սակայն ավելի ուժեղ, ավելի արդար և ամուր երկիր կառուցելու համար մի պետության շահերին վնաս հասցնող արարքների դեմ պետք է շատ ուժեղ պայքար մղենք: Օրինակ՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բանակում առկա որոշ բացասական դեպքեր չվնասեն մեր զինված ուժերի մարտունակությանը և զինվորների բարձր բարոյահոգեբանական վիճակին:

Ֆեյսբուքում վերջին իմ գրառումները հենց այդ նպատակն էին հետապնդում։ Շատ ափսոսում եմ, որ մեր մի շարք հայրենակիցներ ինձ սխալ են հասկացել: Չեմ բացառում, որ ֆեյսբուքյան իմ էջը փակվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ դրան հետևում էին նաև հայերը։ Ես միշտ համարել եմ, որ մեր բանակում առկա խնդիրները բացառապես մեր ներքին գործն է։ Հենց դա հաշվի առնելով գրառումներս գրում էի միայն ադրբեջաներենով։ Ափսոսում եմ, որ հայերին հաջողվել է թարգմանել գրառումներս և տարածել լրատվական կայքերում: Մեր թշնամու բնավորությունը չի փոխվել, նույն ստոր թշնամին է: Դրա համար, որքան էլ տհաճ լիներ տեսնել իմ անունը իրենց կայքերում, այնուամենայնիվ ես եղել և շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայերի հաչոցին պետք չէ ուշադրություն դարձնել։ Առավել ևս՝ չի կարելի այդ հաչոցի պատճառով շարունակել կոծկել մեր ներքին խնդիրները, որոնք իսկապես շատ են և իսկապես վնասում են մեր բանակին։

Պատկերացրեք, միայն հունիս֊հուլիս ամիսներին մեր բանակում զինվորների բռնաբարության ութ դեպք է տեղի ունեցել։ Դա այն է, որի մասին ես ինքս եմ տեղյակ։ Ավելի քան վստահ եմ, որ նման դեպքեր ավելի շատ են լինում, սակայն դրանք, որպես կանոն, հրամանատարության կազմից կոծկվում են։ Ինքս մշտապես գրել եմ դրա մասին։ Անգամ կոնկրետ մարդկանց անուններ եմ հնչեցրել, բայց ոչ ոք երբեք դրան ուշադրություն չի դարձրել։ Իսկ աղմուկ բարձրացել է միայն այն ժամանակ, երբ ես տեղեկացրի, որ Ֆիզուլիում տեղակայված զորամասում բռնաբարել են Haqqin.az կայքի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի բարեկամին՝ Զաքիր Ֆաթուլլաևին։ Գիտե՞ք, որն էր իմ այդ գրառման արդյունքը։ Ասում են զինվորին հոգեկան խնդիրների պատճառով զորացրել են: Անգամ ասում ենք քննչական վարչությունում ինքնասպանության փորձ է արել: Բարեբախտաբար կանխվել է: Իսկ բոլոր այն զինվորներին, ում կասկածում էին տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ, այնքան ծեծեցին, որ հիմա հարցականի տակ է, թե արդյոք կկարողանա՞ն շարունակել իրենց ծառայությունը, թե որպես հաշմանդամ նույնպես կզորացրվեն բանակից։

Ֆիզուլիում ծանոթներ կունենաք, ինքներդ էլ կարող եք հետաքրքրվել և իմանալ, որ այդպես է: Հետաքրքրվեք ու ինքներդ կհամոզվեք, թե ինչ է կատարվում այդ զորամասում։ Հետաքրքրվեք և կտեսնեք, որ Էյնուլա Ֆաթուլաևի ազդեցությունը շտաբի մի շարք գեներալներից բազմիցս մեծ է: Ցավում եմ, որ մեր բանակում նախընտրում են ոչ թե լուծել խնդիրները, այլ կոծկել դրանք՝ շարունակելով հաշվեհարդարը թույլ կամ անտեր զինվորների հանդեպ։

Եվ ոչ միայն բանակում են այդպես վարվում։ Այն փաստը, որ ֆեյսբուքում արգելափակվել է իմ էջը, արդեն իսկ խոսուն է։ Երկու֊երեք գրառումները բավական եղան, որպեսզի արագ կազմակերպվի ինձ լռեցնելու գործը։ Բայց դա նրանց չի հաջողվի։ Որովհետև ես ամեն ինչ անում եմ իմ հարազատ հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց դրդված։ Ես Ադրբեջանին եմ ծառայում: Ես պաշտում եմ իմ բանակը և հպարտանում եմ նրանով։ Եվ ես չեմ կարող այլևս նայել բռնաբարված մեր տղաների ու նրանց ծնողների աչքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031