Շիրակի մարզի Հայրենյաց համայնքում ասֆալտե ճանապարհ չկա: Ամբողջ ճանապարհը քարուքանդ է. մի կտոր ասֆալտ չկա նույնիսկ դեպի գյուղ տանող ճանապարհին:
Գյուղացիք ասում են՝ «ընտրությունից ընտրություն խոսք են տալիս՝ հեսա ընտրվենք՝ կասֆալտապատենք, ոռոգման ջուր կքաշենք, բայց ոտները գյուղից քաշում են թե չէ՝ մոռանում են, որ աշխարհիս երեսին Հայրենյաց գյուղ կա»:
Բայց գյուղի մի քանի բնակիչ հնարքը գտել են, թե ինչպես հարթեցնեն տուն տանող ճանապարհը. հարեւան համայնքը տուֆի հարուստ հանք ունի, այստեղից էլ քարեր են ձեռք բերել ու սիրուն շարել տան շեմին: Տուֆապատ ճանապարհը, ճիշտ է, կարճ է, բայց հարմարավետ է ու կոկիկ, փոշի չի անի, համ էլ չի էլ մաշվի ասֆալտի պես:
Հայրենյացի մասին մանրամասն՝ կարդացեք այստեղ
Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի
«Առավոտ» օրաթերթ
04.08.2017