Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի` Հայաստանին պաշտպանությունը միշտ գին ունի, սա Հայաստանը մտքում պետք է պահի». Դևիդ Սեթեր

Օգոստոս 05,2017 16:00

«Հայաստանի համար ռուսական պաշտպանությունը միշտ գին ունի, և խոշոր հաշվով հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի հետաքրքրվածությունը ոչ թե Հայաստանին պաշտպանության տակ առնելու նպատակ ունի, այլ ռուսական ռեժիմի ամրապնդման: Իր որոշումների հիմքում այս գաղափարախոսությունն է դնում Ռուսաստանը: Հայաստանը պետք է սա իր մտքում պահի ու ականջին օղ անի»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը:

Վերլուծաբանից հետաքրքրվեցինք` ի՞նչ ազդեցություն կարող են հայերի վրա ունենալ Դոնալդ Թրամփի` վերջին օրերի նախաձեռնությունները, օրինակ` այն, որը վերաբերում է «Գրին քարտ» ստանալու հնարավորությանը: Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը եւ կսահմանափակի կրթություն եւ մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը:

Հետաքրքրվեցինք` սա խելամի՞տ որոշում է, պարոն Սեթերը փաստեց, որ սա ամերիկյան միգրացիոն քաղաքականությունն է, որի հետ ստիպված է աշխարհը հաշտվել: Այնուհետև նշեց, թե հասկանում է հայերի մտահոգությունը, քանի որ նրանցից շատերի` ԱՄՆ մեկնելու հնարավորությունը կարող է սահմանափակվել. «Գիտեմ, որ շատ հայեր բազմաթիվ բարեկամներ ունեն ԱՄՆ-ում, և իրենք էլ ցանկանում են մեկնել: Սակայն պետք է հաշտվել այս իրավիճակի հետ, դա է թելադրում ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը: Այս նախաձեռնության պատճառը նաև այն քվեներն են, որոնք ստացել է Դոնալդ Թրամփը և հիմա պետք է մարդկանց սպասումներն արդարացնի»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031