Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բույս, որի անհրաժեշտությունը շատերն ունեն

Օգոստոս 05,2017 12:30

Ճահճային խնկեղեգից՝ аир болотный ստացվող պատրաստուկներն օգտակար են բազում հիվանդություններ բուժելու համար: Այն հրաշալի է ազդում ծխախոտի կախվածությունից հրաժարվելու համար:

Այս բույսի պատրաստուկները ախորժաբեր են, լեղամուղ, խթանում են ստամոքսագեղձերի գործունեությունը՝ լորձի արտադրությունը: Թողնում են հակաբորբոքային, հանգստացնող, մեղմ լուծողական լեղամուղ, խորխաբեր ազդեցություն:

Խնկեղեգի արմատների փոշին մտնում է «Վիկաիր» եւ «Վիկալին» պատրաստուկների կազմի մեջ, որոնք նշանակվում են ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության, հիպերացիդ գաստրիտների (բարձր թթվայնության ստամոքսաբորբեր) ժամանակ։

Գինեկոլոգիայում կիրառվում է նվազ դաշտանի, կլիմակտերիկ խանգարումների ժամանակ։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Լյարդի եւ լեղուղիների հիվանդություններ, ստամոքսաբորբեր

4–1 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կափարիչով ծածկել, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։ Ծավալը տաք ջրով հասցնել 200 մլ-ի։ Ընդունել տաք վիճակում 1/4 բաժակից օրը 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Անգինաներ (նշագեղձերի բորբոքում), ստոմատիտ, գինգիվիտ, պարոդոնտոզ

4–1 թեյի գդալ մանրացված արմատներին ավելացնել 300 մլ եռման ջուր, թրմել 2 ժամ, քամել։ Ողողել գոլ վիճակում, օրը 3-4 անգամ։

Գինեկոլոգիա, բորբոքային հիվանդություններ

4֊30 գրամ (6 ճաշի գդալ) մանրացված արմատներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, եռացնել դանդաղ կրակի վրա 10 րոպե, թրմել 20 րոպե, քամել։ Օգտագործել օրը 2 անգամ լվացումների ձեւով (առավոտյան եւ երեկոյան)։

Բրոնխիտներ

4–3 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, եռացնել դանդաղ կրակի վրա 30 րոպե, սառեցնել։ Ընդունել 0,5 բաժակից օրը 3-4 անգամ ուտելուց 30 րոպե առաջ։

Հարբուխ, գրիպ, մրսածություն

ա) 30 գրամ մանրացված կոճղարմատներին ավելացնել 30 միլիլիտր 40%-անոց սպիրտ (օղի), թողնել մութ տեղում 2 շաբաթ։ Ընդունել 20 կաթիլից, ուտելուց առաջ։

բ) Գրիպի ժամանակ 10-15 րոպե ծամել խնկեղեգի չորացրած կոճղարմատը։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

04.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031