Օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին:
Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):
Սպանված զինծառաողը Ադրբեջանի Գյոյչայի շրջանից է՝ ծնված 1997 թվականին (նշվում է նաև 1998 թ.): Հուղարկավորությունը տեղի է ունենալու օգոստոսի 4-ին Գյոյչայի շրջանի Շեքեր գյուղում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «razm.info»-ի կայքում: