Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Ռուսաստանը փոխարինում է ՆԱՏՕ-ով. վերլուծաբան. (Տեսանյութ)

Օգոստոս 04,2017 19:33

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Ստրոկանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին։ Մասնավորապես վերլուծաբանը նման եզրակացության է եկել` դատելով այն բանից, որ Հայաստանը Թբիլիսիում մասնակցել է դաշինքի զորավարժություններին։

Ի տարբերություն զորավարժություններին մասնակցած Ուկրաինայի և Վրաստանի, որոնք հավակնություններ ունեն դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, վերլուծաբանին զարմացրել է դրանց Հայաստանի մասնակցությունը, որը ՀԱՊԿ անդամ է և համարվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի հենակետը։

Ստրոկանը կարծում է, որ այդ զորավարժություններն ավելի շատ շոու էին և նպատակ ունեին հենց ցույց տալ, որ նախկին խորհրդային հանրապետությունները ունեն մեծ եղբայր` ԱՄՆ-ն։

Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը` վերլուծաբանը կարծում է, որ այն կրում էր ավելի շատ խորհրդանշական բնույթ, քանի որ պաշտոնական Երևանը ներկայացված էր ռազմական բժիշկների խմբով միայն։ Այնուամենայնիվ, հարցադրում է կատարում` ինչու Հայաստանը որոշեց մասնակցել այդ զորավարժություններին` ի դեպ առաջին անգամ։ Վերլուծաբանը եզրակացնում է, որ դա, այնուամենայնիվ, կարելի է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով հայկական հասարակությունում աճող դժգոհությունների հետ։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անգամ անբարոյական կինը իր մարմնի դիմաց գին է պահանջում,գուցե եվ սակարկում:Իսկ ինչու Հայաստանը անվերապահորեն պիտի խոնարհվի մեծ հարեւանի առջեւ՝ ուր է ԳԻՆԸ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031