Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հերթական բուժզննման ժամանակ ասեցին դու պիտանի չես ծառայության, ասեց դե թոշակի անցկացրեք, ասեցին՝ ոչ, ասեց դե թողեք ծառայեմ, ասեցին՝ ոչ»

Օգոստոս 04,2017 18:50

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին թիվ 3 բանակային կորպուսի զինվորականներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, զինծառայողների ու նրանց ընտանիքների համար ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքով  սահմանված արտոնություններին ու սոցիալական երաշխիքներին. «Զինվորական ծառայությունն իր սոցիալական երաշխիքներով գրավիչ է: Զինծառայողներին տրվում է կայուն աշխատատեղի երաշխիք: Շարքայինից մինչեւ ամենաբարձր զինվորական կոչում ունեցող զինծառայողն օգտվում է նույն սոցիալական պաշտպանվածության օրենքներից: Բացի այդ, կարևոր երաշխիքներ են նաև զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների բժշկական սպասարկումը, զինծառայողի կրթություն ստանալու երաշխիքը եւ մի շարք այլ իրավունքներ ու արտոնություններ»:

Գնդապետը տեղեկացրեց, որ թիվ 3 բանակային կորպուսում պայմանագրային զինծառայության կարող են անցնել 20-40 տարեկան առողջական խնդիրներ չունեցող տղամարդիկ: Հավելեց նաեւ, որ այս պահին կորպուսն ունի պայմանագրային զինծառայողների կարիք:

Քննարկման ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին Հայկ Պետրոսյանին: Վանաձորի ԴՕՍԱֆ-ի նախագահ Խաչիկ Բալայանն էլ գնդապետին առաջարկեց, որ ծառայությունն ավարտած զինվորականներին մշտապես պահեն ուշադրության կենտրոնում. «Այդ մարդկանց պետք է ճիշտ վերաբերմունք ցուցաբերվի, անարդարացի չվարվեն նրանց հետ: Ջոկատում կար մի տղա, ով ամբողջ պատերազմի ընթացքում պայմանագրային գումարտակում ծառայեց ու կռվեց, հրադադարից հետո էլ մնաց պայմանագրային ծառայության: Մի օր էլ հերթական բուժզննման ժամանակ ասացին դու պիտանի չես ծառայության, ասեց դե թոշակի անցկացրեց, ասեցին՝ ոչ, ասեց դե թողեք ծառայեմ, ասեցին՝ ոչ: Բա կարելի՞ է էդ տեսակ մարդու հետ այդպես վարվել»:

-Մարդը ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, բայց հաշմանդամ չէ: Ինքը ծառայության ընթացքում առողջությունը տվեց, բաց չհիմնավորվեց, որ դրա հետ կապված է վատառողջ: Մի քանի նման դեպք ունենք: Կամ եղել է 3-րդ կարգի հաշմանդամ, հանձնաժողովը որոշել է, որ ինքն այլեւս 3-րդ կարգ չի, կամ 2-րդ կարգը դարձել են 3-րդ կարգ,- Բալայանի խոսքին հավելեց ԵԿՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Հարցին ի պատասխան գնդապետ Պետրոսյանը նշեց, որ դա պետության խնդիրն է. «Սա մեր պետության խնդիրն է: Միգուցե հետագա ռազմավարության խնդիր լինի ու պետությունը շտկի: Բայց խնդրին անդրադառնալը մեր ուժերից վեր է, որովհետեւ նեղ մասնագիտական մոտեցում է պահանջում, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031