Լոռու մարզի Արդվի համայնքի ավագանին սույն թվականի օգոստոսի 3-ին որոշում ընդունեց մերժել «Միռամ» ընկերությանը համայնքի 147 հա գյուղատնտեսական արոտավայրում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:
Ավագանու որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի NO 389-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հաշվի առնելով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կատարված անասնագլխաքանակի հաշվառման տվյալները և 01.07.2017 թվականի դրությամբ Արդվի համայնքի հողային հաշվեկշռով հաստատված համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի չափը և համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը`
Արդվի համայնքի ավագանին որոշում է
Մերժել Արդվի համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 06-017-101-001 ծածկագրով 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միրամ» ՍՊԸ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած առաջարկությունը»:
Մամլո հաղորդագրություն
04.08.2017թ.
Եթե օրենքը հարգում են, պիտի ձեռք քաշեն: Ըստ խորհրդային տվյալների՝ այնտեղի ոսկին շատ քիչ է եւ ցրիվ, արդյունահանելու համար ոչ ձեռնտու (տես՝ ,,Արդվի,, Վիքիպեդիա): Ըստ ,,Կանաչների միության,, ստույգ տվյալների՝ այդ վայրում նաեւ վնասակար ծանր մետաղներ կան, այդ թվում եւ ցրված ուրան: Հույս ունենանք որ կսթափվեն ու Լոռվա սարահարթի այդ հնադարյան գյուղերը չեն ամայացնի: