Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն նվիրեցին Շիրակի համալսարանի մագիստրոսների դիպլոմները հանձնելու ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 04,2017 16:53

Շիրակի պետական համալսարանի բակում այսօր մեծ հանդիսավորությամբ, Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանձնվեցին մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմները։

Նշենք, որ այս տարի բուհն ուներ մագիստրատուրայի 101 շրջանավարտ, ընդ որում նրանք Շիրակի պետական համալսարանի առաջին մագիստրոսներն են․ բուհը այս ուսումնական տարում փոխեց իր կարգավիճակը՝ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտից վերածվելով Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի։

Պաշտոնյաներից յուրաքանչյուրը՝ Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը նաև բուհի կառավարման խորհրդի նախագահն է, իրենց բարեմաղթանքը հղեցին շրջանավարտներին։

Շիրակի նախկին մարզպետ, բուհի կառավարման խորհրդի նախագահ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ համաձայն չէ հնչող այն կարծիքների հետ, թե չկան աշխատատեղեր։ «Լավ մասնագետը միշտ աշխատանքի տեղ ունի, իսկ լավ մասնագետ դառնալու համար միայն ավարտելը չէ, այլ սովորելն ավարտելուց հետո»,-շեշտեց նա։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն էլ կարմիր դիպլոմները հանձնելիս ասաց․ «Դիպլոմը՝ որպես ատեստավորման վերջնարդյունք իր նոր տեսակով, դեռևս օբյեկտիվության չհասնող գնահատման գործիք է։ Արժևորումը, արժեհամակարգի գնահատումը շատ հաճախ, պատվախնդրորեն ասենք, որ իրականացվում է դիրքերում, առաջին գծում, աստղաբույլերի օրինաչափություններն ուսումնասիրող լաբորատորիաներում, երկնային կյանքը երկրայինով իմաստավորող Աստվածաբանական խմբերում, ռազմական արվեստում։ Տարբեր ազգեր ու ժողովուրդներ տարածությունն ու ժամանակը զգում են տարբեր կերպ։Մենք խաչ ունենք տանելու, մենք պարտավոր ենք գնահատել ժամանակի ամեն մի վայրկյանը ու տարածության ամեն մի սանտիմետրը՝ հանձինս մեր սուրբ, ավանդաբար ժառանգություն ստացած մայր հողի»։

Ռեկտորը հիշեցրեց, որ նրանք Շիրակի պետական համալսարանի մագիստրոսներն են և իրավունք չունեն պատվով չկրելու բուհի ժառանգությունը։

Նշենք, որ իրադարձության ժամանակ սոցիալական բնակարանի բանալիներ հանձնվեցին անօթևան մի ընտանիքի, որի երկու դուստրերը սովորում են բուհում։ Առանձնատունը ձեռք է բերվել բուհի պրոֆեսոդասախոսական կազմի, շրջանավարտ-ուսանողների նվիրատվությամբ ու « Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներդրումներով։

Առանձնատունը քաղաքի կենտրոնում է, այն անօթևան ընտանիքին հանձնվեց այսօր։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hert3 says:

    Լավ կլիներ հարգելի Նունե Արևշատյան անդրադառնայիր ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականություններին:հետաքրքրվի,թե ինչ պատճառով չի անում հեռակայի դասաբաշխում,այն դեպքում երբ նախարարությունից ստացած մասնագիտությունների լիցենզիայով նա պարտադիր պետք է հեռակաների առանձին դասավանդում կազմակերպեր?Ով է դա նրան թույլ տվել և ԿԳ նախարարությունում գիտեն ռեկտոր Մինասյանի անօրինականությունների մասին?Եթե դասախոսին չի ուզում վարձատրել,ապա ինչու է հեռակաների համար այդպիսի բարձր վարձավճար սահմանել:

  2. ԿԿԿ says:

    Կոլեկտիվի 100% դժգոհ է դասաբաշխումից:Սահակ Մինասյանը բոլոր տեղերում ասում է,որ աշխատողները շատ գոհ են իրենից…..Անցյալ տարվա համեմատ բոլոր դասախոսների աշխատավարձերը կրճատվում են…Ով է գո՞հ: Սաղը դժգոհ են:Մենակ հեռական չէ,որ չի ուզում վարձատրել;Պրակտիկան,կուրսային աշխատանքերը,քնությունները:Այսպիսի բան երբեք չէր եղել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031